9 հունվարի 2013 - 12:41 AMT
Փակվել է Սյունիքի մարզը սպասարկող Սարավանի լեռնանցքը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 9-ին` ժամը 11.30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ժամանակավորապես փակվել է Սյունիքի մարզը սպասարկող Սարավանի լեռնանցքը:

Ճանապարհը բացելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: