5 հուլիսի 2005 - 09:21 AMT
Գ.ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը գոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների մասնակցության մակարդակով: «Այս ժամանակահատվածում ես ակտիվորեն համագործակցել եմ նրանց հետ: Նրանք ընդունել են ինձ տարածաշրջան իմ այցերի ընթացքում: Մենք ակտիվորեն համագործակցել ենք նաեւ երկրների սահմաններից դուրս: Ես կասեի, որ արդյունավետ ենք համագործակցել: Մենք բարեկամացել ենք: Բաքու հաճախակի այցելությունների ժամանակԱդրբեջանի խորհրդարանի անդամները մեծ օգնություն են ցուցաբերել: Այդ պատճառով ես չեմ կարող բողոքել գործընթացին խորհրդարանների մասնակցությունից»,- հայտարարել է նա, տեղեկացնում է «ԱզերՏաջը»: