9 հունվարի 2013 - 15:34 AMT
Լիբիայի իշխանությունները հրաժարվել են Քադդաֆիի ներմուծած «Մեծ Ջավահիրիա» անվանումից

Լիբիայի ազգային կոնգրեսը միաձայն օրինագիծ է ընդունել «Մեծ Ջամահիրիա» անվանումից հրաժարվելու մասին, որը 1986թ. ներմուծեց Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆին,հայտնում է «Ինտերֆաքսը» միջարաբական «Էլաֆ» թերթի վրա հղումով:

Ասվում է, որ «Լիբիայի Պետություն» նոր անվանումը ժամանակավոր է և կփոխարինվի նոր Սահմանադրության ընդունումից հետո: Ըստ օրենսդիրների, լիբիական իշխանությունները որոշել են փոխել երկրի անվանումը քաղաքացիների և ՀԿ-ների պահանջով: