9 հունվարի 2013 - 15:43 AMT
Աբբասի Դավանի. Բուշերի ԱԷԿ-ը միացել է Իրանի էներգահամակարգին

Բուշերի ԱԷԿ-ը միացվել է Իրանի էներգահամակարգին հունվարի 5-ին: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Բուշերի ԱԷԿ-ը աշխատում է 100 տոկոս հզորությամբ»,-ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը:

Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1975թ. Բուշերում, իսկ 1998թ.՝ շինարարությունն ավարտվեց: