9 հունվարի 2013 - 16:29 AMT
Բրիտանական դրոշը կրկին ծածանվում է Բելֆասթի քաղաքապետարանի վրա

Բրիտանական դրոշը կրկին ծածանվում է Բելֆասթի քաղաքապետարանի վրա այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել օրերի քանակը, երբ թագավորության դրոշը բարձրացվում է քաղաքապետարանի վրա: Այդ կապակցությամբ մի քանի օր շարունակ անցկացվել են բողոքի ակցիաներ:

Բրիտանական դրոշը չորեքշաբթի օրը բարձրացվել է ի պատիվ Քեմբրիջի դքսուհի Քեյթի՝ արքայազն Ուիլյամի կնոջ, պատվին: Շուտով այն կրկին կիջեցվի: Այս մասին հաղորդում է BBC-ն: