9 հունվարի 2013 - 16:25 AMT
Եկեղեցին ինքնամաքրվում է. քահանաներ են կարգալույծ արվում

Առաքելական եկեղեցու հետևորդներն են վտանգված, ոչ թե աղանդավորները: Վերջիններիս պաշտպանում են բոլոր իրավապաշտպան, գրանտ ստացող կառույցները,պետական մարմինները, իսկ առաքելական եկեղեցու հետևորդներին` ոչ մեկը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը և ավելացրեց` ոչ մի իրավապաշտպան կառույց ձայն չի բարձրացնում աղանդավորների կողմից առաքելական եկեղեցու հետևորդների իրավունքների խախտման դեպքերի մասին, քանի որ դրա համար չեն վճարում:

Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ եկեղեցին հոտին պաշտպանելու համար առայժմ դեռ ինքնամաքրվում է` որոշ հոգևորականներ են կարգալույծ արվել: «Աղանդավորների դեպքում ամեն մի անդամը քարոզիչ է, իսկ մեզ մոտ միայն քահանան է քարոզող: Մենք պետք է պայքարենք մեր հավատի համար»,-ասաց նա:

Հայաստանում ոչ առաքելական եկեղեցու հետևորդները 350.000-ն են: