9 հունվարի 2013 - 17:43 AMT
Սիրիացի գրոհայինները համացանցում զետեղել են ավիաբազայի գրոհի տեսագրությունը

Սիրիացի գրոհայինները համացանցում զետեղել են «Տաֆտանազ» ավիաբազայի գրոհի տեսագրությունը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Հեռարձակումն ընթանում է արաբերենի սիրիական բարբառով, լսվում են կրակոցներ, պայթյունների ձայներ: Հեռարձակումը վարող մարդը հայտարարել է, որ իր զինակիցներն արդեն ներխուժել են ավիաբազայի տարածք, մարտերը ներսում են ընթանում: Միևնույն ժամանակ տեսանելի են անվնաս ուղղաթիռները թռիչքուղու վրա:

Ըստ նրա, գրոհին մասնակցում են Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ու «Ալ Նուսրա» ճակատի իսլամիստները: