9 հունվարի 2013 - 18:05 AMT
Բրահիմի. Սիրիական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այս տարի

ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այս տարի, հակառակ դեպքում Սիրիան կարող է դադարել գոյություն ունենալ, հայտնում է BBC-ին:

Ըստ Բրահիմիի, նախագահ Ասադի ուղերձը ժողովրդին, որտեղ նա մեղադրեց «դավադիրներին ու ահաբեկիչներին», «կորցված հնարավորություն էր»:

Բրահիմին հայտարարել է, որ դեռ առաջընթաց չի տեսնում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցություններում: Նա հաստատել է, որ Ասադն ասել է իրեն, որ մտադիր է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2014 թվականին: