5 հուլիսի 2005 - 10:06 AMT
Գ.ԼԵՆՄԱՐԿԵՐ. ԻՆՁ ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ ԱՅՍ ՊԱՇՏՈՆԻՆ ՈՉ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՄ
«Իմ զեկույցի հրապարակաումից հետո ես դեռեւս չեմ շփվել ղարաբաղյան կողմի հետ: Սակայն ենթադրում եմ, որ այն բոլորովին դուր չի եկել նրաց: Քանզի Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունների ցանությունն անկախության գրավումն է»,- հայտարարել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ զեկուցող Գորան Լենմարկերը, տեղեկացնում է «ԱզերՏաջը»: «Սակայն, ես պետք է ասեմ ճշմարտությունը: Ինձ նշանակել են այս պաշտոնին, ոչ նրա համար, որպեսզի կոռեկտություն ցուցաբերեմ: Ես պետք է բաց խոսեմ. մենք չենք կարող թույլ տալ Կովասում մեծ թվով թզուկ պետությունների ստեղծումը: Տարածաշրջանում պետք է լինեն երեք ուժեղ երկրներ, որոնց անհրաժեշտ է վերաբերվել հարգանքով: Հակառակ դեպքում կստեղծվի քաոս»,- համոզված է նա: Նշենք, որ իր զեկույցում Գորան Լենմարկերը հայտարարել է այն մասին, թե Լեռնային Ղարաբաղին անկախություն տալը ղարաբաղյան հակամարտության լուծման այլընտրանք չէ: Պատասխանելով այն հարցին, թե ինչու իր զեկույցում նա Հայաստանին չի անվանել «զավթիչ»` Լենմարկերը հայտարարել է. «Որովհետեւ իմ զեկույցում ես չեմ ցանկացել հիշել անցյալի մասին: Դա կստեղծի ռիսկ: Ես ձգտել եմ հակամարտության կարգավորման ուղիները փնտրել` նայելով ապագային»: