9 հունվարի 2013 - 18:53 AMT
Պենտագոնի կապալառուն 5.28 մլն դոլար կվճարի «Աբու-Գրաիբի» նախկին բանտարկյալներին

Պենտագոնի կապալառուն, որը սպասարկում է Իրաքի «Աբու-Գրաիբ» բանտը, նախկին բանտարկյալներին որպես փոխհատուցում կվճարի 5.28 մլն դոլար, գրում է The New York Times-ը, հաղորդում է lenta.ru-ն:

Engility Holdings բանտում հարցաքննությունների համար թարգմանչական ծառայություն էր մատուցում: Այս բանտում բանտարկյալների նկատմամբ ծաղրանքների մասին հայտնի է դարձել 2004-ին և համաշխարհային արձագանք ստացել:

Engility Holdings-ը առաջին մասնավոր կապալառու-ընկերությունն է, որը ստիպված է պատասխան տալ բանտում տեղի ունեցած դեպքերի համար: