9 հունվարի 2013 - 19:23 AMT
Մերկել. Կիպրոսը ֆինանսական օգնության հարցում չպետք է հույսը դնի առանձնահատուկ պայմանների վրա

Կիպրոսը ֆինանսական օգնության հարցում չպետք է հույսը դնի առանձնահատուկ պայմանների վրա: Նման կարծիք է արտահայտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հաոդում է Ռոսբալթը:

Մերկելի խոսքով, օգնության միջոցների փաթեթի համաձայնեցման գործընթացը հեռու է ավարտվելուց: Գերմանիայի կանցլերը ընդգծել է, որ Նիկոսիան հազիվ թե կարողանա շրջանցել տնտեսական բարեփոխումները: Եվրախումբը ցանկանում է սպասել երկրում նախագահական ընտրությունների արդյունքներին, որոնք կայանալու են փետրվարի 24-ին: