9 հունվարի 2013 - 19:51 AMT
Մամուլի ծառայության ներկայացուցիչ. ՆԱՏՕ –ն չի ծրագրում մասնակցել Մալիում անցկացվող միջազգային ռազմական օպերացիային

ՆԱՏՕ-ն չի միջամտում Մալիում ճգնաժամի կարգավորմանը և չի ծրագրում դառնալ այդ երկրում միջազգային ռազմական օպերացիայի մաս, չորեքշաբթի օրը հայտարարել է դաշինքի մամուլի ծառայության ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Աֆրիկյան միության ղեկավար նախագահ Բենինա Բոնի Յային, կոչ է արել ՆԱՏՕ-ին ռազմական կոնտինգենտ ուղարկել ՄԱԿ-ի կողմից արտոնված ռազմական օպերացիային մասնակցելու: