10 հունվարի 2013 - 09:51 AMT
Հոնկոնգը 19-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաազատ տնտեսություն ունեցող տարածք

Հոնկոնգը հերթական անգամ ճանաչվել է աշխարհում ամենաազատ տնտեսություն ունեցող տարածքը: Այս մասին վկայում են հունվարի 10-ին հրապարակված ամենամյա հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է «Ժառանգություն» հիմնադրամի կողմից` «Ուոլլ սթրիթ ջըրնլի» հետ համատեղ:

Հոնկոնգի «տնտեսական ազատության ինդեքսը» զեկույցի հեղինակները հնարավոր 100-ից գնահատել են 89,3: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: