10 հունվարի 2013 - 09:39 AMT
ՄԱԿ-ը դիտարկում է Կոնգո զորքեր և սպառազինություն ուղարկելու հնարավորությունը

ՄԱԿ-ը դիտարկում է Կոնգո լրացուցիչ զորքեր և սպառազինություն ուղարկելու հնարավորությունը: Այս մասին պաշտոնական հայտարարությունում ասել է կազմակերպության Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, փոխանցում է Associated Press-ը:

Սպառազինությունների թվում, որոնք ՄԱԿ-ը ծրագրում է ուղարկել Կոնգո, գիշերային տեսողության, անօդաչու թռչող սարքեր են, ինչպես նաև նորագույն տեսախցիկներ: