10 հունվարի 2013 - 09:44 AMT
«ՀԺ».ԿԸՀ-ն դեռ չի կողմնորոշվել՝ նախագահի դիմանկարը քարոզչանյութ է, թե՝ ոչ

«Հայկական ժամանակ»-ը գրում է.«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ի նախագահական ընտրությանն ընդառաջ դեռ չի կողմնորոշվել՝ Սերժ Սարգսյանի դիմանկարներն ընտրությունների օրը հանվելո՞ւ է ընտրատեղամասեր հանդիսացող դպրոցներից, թե՝ ոչ»:

Տ. Մուկուչյանը թերթի թղթակցին ասել է՝ դեռ պետք է կողմնորոշվել Ս. Սարգսյանի դիմանկարը քարոզչանյութ է, թե՝ ոչ:

«Խորհուրդ ենք տալիս չխորանալ այդ հարցում, քանի որ ցանկացած ուսումնասիրություն ցույց կտա, որ այն ավելի շատ հակաքարոզչանյութ է: Եվ նույնիսկ այդ դեպքում պետք է հանվի»,-եզրափակում է թերթը: