10 հունվարի 2013 - 11:57 AMT
Ռումինիայի միակ ԱԷԿ-ում ռեակտորի արտահերթ անջատում է գրանցվել

«Չերնավոդէ» ռումինական ԱԷԿ-ի երկու ռեակտորներից մեկը հունվարի 9-ին շտապ կերպով անջատվել է: Աշխատանքի դադարեցումը տեղի է ունեցել այն պատճառով, որ էլեկտրական գեներատորի սառեցման համակարգում թերություններ են ի հայտ եկել:

ԱԷԿ-ում իրավիճակը վերահսկող օպերատոր-ընկերությունը հայտարարել է, որ միջադեպը ազդեցություն չի ունենա երկրի էլեկտրամատակարարման վրա: Այս մասին հաղորդում է Mediafax գործակալությունը:

«Չերնավոդէի» երկու ռեակտորներն էլ արտադրվել են Կանադայում: Այս մասին փոխանցում է ՌԲԿ-ն: