ՄԱՐՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱՆ ՆՎԻՐԱՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական հավաք, որին մասնակցեցին Մարսելի եւ շրջանի շուրջ 50 ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը ներկաներին ծանոթացրեց Հայաստանի տարվա շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախնական ծրագրին: Քննարկումների ժամանակ արվեցին բազմաթիվ առաջարկություններ, առաջ քաշվեցին նոր գաղափարներ, որանք կփոխանցվեն Հայաստանի տարվա կազմակերպման կառավարական հանձնաժողովին: Ներկաներն ընդգծեցին, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի նախարարների նման միջոցառում անցկացնելու վերաբերյալ որոշումը մեր երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակի արտահայտությունն է: Հանդիպման մասնակիցները կարեւորեցին այն փաստը, որ սա բացառիկ հնարավորություն է հայ մշակութային արժեքները լավագույնս ներկայացնելու համար Ֆրանսիային եւ Ֆրանիսայի միջոցով` Եվրոպային եւ աշխարհին : Նշենք, որ Ֆրանսիայում Հայաստանի տարի է հայտարարվել 2006 թվականը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---