10 հունվարի 2013 - 11:32 AMT
Մոսկովյան օդանավակայաններում երկու ինքնաթիռ է ստուգվում պայթուցիկի կասկածանքով

Հունվարի 10-ին անհայտ անձը հայտնել է Վիլնյուս-Մոսկվա ինքնաթիռում պայթուցիկ սարքի տեղադրման մասին, ուստի ուժային կառույցները զննում են երկու ինքնաթիռները, որոնք վայրէջք են կատարել «Շերեմետևո» և «Վնուկովո» օդակայաններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» :

«Տեղեկություն է ստացվել պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ, ուստի ինքնաթիռները զննություն են անցնում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, երկու ինքնաթիռները տեղափոխվել են հեռավոր կայանատեղիներ, ուղևորներին տարհանել են, այժմ զննվում է ուղեբեռը: