Դերենիկ Դումանյանը վստահ է, որ առաջիկա ընտրություններն ամենաթափանցիկն են լինելու

Դերենիկ Դումանյանը վստահ է, որ առաջիկա ընտրություններն ամենաթափանցիկն են լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ձեռնպահ է մնացել կանխատեսումներից, թե նախագահության թեկնածուներից ով մրցակցային առավելություն ունի, սակայն կարծիք է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրությունները ամենաթափանցիկն են լինելու: «Կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք ամենաթափանցիկ ու արդար ընտրությունները և բոլորս այն բանի ականատեսները կդառնանք, որ դրանք կանցնեն միջազգային պահանջներին համահունչ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախարարը:

Ըստ նրա, յուրքանչյուր ընտրող առաջին հերթին պետք է գնահատի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրարշավը: Նա առանձնացրեց առավել փորձառու քաղաքական գործիչներին՝ Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին:

Միաժամանակ Դերենիկ Դումանյանը նշեց, որ ՀՀԿ թեկնածուն ֆավորիտ է, սակայն, դա չի խանգարի ընտրություններին մրցակցային լինելու հարցում: «Ում տալ իր ձայնը ժողովուրդն է որոշում: Ընտրույթունը չի կատարվում իմ կամ մեկ ուրիշի ասածի հիման վրա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---