10 հունվարի 2013 - 15:44 AMT
Ահաբեկչությունների շարքն Իրաքում 9 մարդու կյանք է խլել

Հունվարի 10-ին ահաբեկչությունների շարքը Իրաքում 9 մարդու կյանք է խլել, հայտնում են ոստիկանության ներկայացուցիչները:

Ոստիկանության բաժանմունքի մոտ Հուրիա շրջանում, որտեղ հիմնականում շիաներ են բնակվում, պայթյունի զոհ է դարձել 3 մարդ, ևս 11 վիրավորվել է:

Պայթյուններ են որոտացել նաև Բաղդադի հյուսիում, որոնց արդյունքում 6 մարդ զոհվել է և 10 վիրավորվել:

Ըստ դիտորդների, բռնության նոր ալիքի պատճառը ծայրահեղականների ձգտումն է լարվածություն ստեղծել շիաների ու սունիների միջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: