10 հունվարի 2013 - 15:57 AMT
Կրասնոդարի «Կուբանը» առաջին հավաքը կանցկացնի Արաբական Էմիրություններում

Մինչ Ռուսաստանի առաջնության մեկնարկը Կրասնոդարի «Կուբանը» 3 արտասահմանյան հավաք կացկացնի և 13 ստուգողական հանդիպում:

Հունվարի 11-ին թիմը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կմնա մինչև հունվարի 22-ը:

Պատվիրակության կազմը բաղկացած կլինի 45 հոգուց: Հավաքին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելին: Էմիրաթներում տեղի կունենան երկու ստուգողական հանդիպումներ, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: