10 հունվարի 2013 - 18:31 AMT
ATP-ն նոր հովանավորչական պայմանագիր է ստորագրել շվեյցարական Rolex ընկերության հետ

АТР-ն հայտարարել է շվեյցարական Rolex ընկերության հետ նոր հովանավորչական պայմանագիր ստորագրելու մասին: Նոր պայմանագիրն ուժի մեջ է մտել 2013-ի հունվարի 1-ից:

«Մենք ուրախ ենք հայտարարել Rolex ընկերության հետ համագործակցությունը վերսկսելու մասին, որը հեղինակավոր ապրանքանիշ է բազմամյա սպորտային ավանդույթներով: Նոր պայմանագիրն ընդգծում է մեր մարզաձևի զարգացման գլոբալ բնույթը: Հովանավորները հաճույքով միջոցներ են ներդնում պրոֆեսիոնալ թենիսի մեջ»,- մեկնաբանել է այդ որոշումը ATP նախագահ Բրեդ Դրյուետը:

Պայմանագրի համաձայն, Rolex-ը դարձել է ATP-Տուրի համար ժամացույցների պաշտոնական մատակարարը, ինչպես նաև ընդլայնել իր մասնակցությունը ATP ամփոփիչ առաջնության աջակցության մեջ: