10 հունվարի 2013 - 20:23 AMT
Իրանը կոչ է անում Սիրիայի հարևան երկրներին աջակցել այդ երկրում քաղաքական կարգավորմանը

Իրանը կոչ է անոմ Սիրիայի հարևան երկրներին աջակցել այդ երկրում քաղաքական կարգավորմանը և կանխել ցանկացած արտասահմանյան միջամտություն: Այդ մասին Կահիրեում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին Մուհամմեդ Մուրսիի հետ հանդիպման ժամանակ:

«Արտասահմանյան պետությունները մեզ բարիք չեն ցանկանում, և մենք ինքներս պետք է ուղիներ գտնենք հակամարտության կարգավորման համար և թույլ տանք սիրիացիներին որոշել, թե ինչ են ցանկանում»,- ասել է նա:

Կահիրեում Սալեհին հանդիպել է նաև ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ, սակայն այդ բանակցությունների արդյունքները չեն հռչակվում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ_ը: