10 հունվարի 2013 - 20:26 AMT
Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են չորս ենթադրվող ահաբեկիչներ

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են չորս ենթադրվող ահաբեկիչներ, որոնք պատրաստվել են մեկնել Սիրիա զինված հակամարտությանը մասնակցելու համար:

Կասկածյալներից մեկը դեռ չորեքշաբթի օրը ձերբակալվել է Լոնդոնի Հատվիկ օդանավակայանում: Ոստիկանները բռնել են նրան դեպի Սիրիա չվերթի գրանցման ժամանակ: Մյուս երեք կասկածյալները ձերբակալվել են հինգշաբթի օրը Լոնդոնում: Բրիտանական մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, ներկա ձերբակալությունները կապված են «Սիրիա կամավորների մեկնելու դեպքերի հետաքննության հետ»: