10 հունվարի 2013 - 20:47 AMT
Բարոզու. ԵՄ-ը շահագրգռված է նրանում, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա իր կազմում

Եվրամիությունը շահագրգռված է նրանում, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա իր կազմում, սակայն այս հարցի շուրջ որոշում պետք է ընդունեն այդ երկրի բնակիչները, հինգշաբթի օրը Դուբլինում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Մեծ Բրիտանիան շատ է աշխատել եվրոպական ինտեգրացիայի համար, շատ բան է ձեռք բերվել նրա մասնակցությամբ. միասնական շուկայի խորացում, ԵՄ ընդլայնում, կլիմայական փոփոխությունների մասին օրենսդրություն և այլն»,- ասել է նա և հավելել, որ այդ ձեռբերումները հնարավոր են եղել Մեծ Բրիտանիայի ավանդի շնորհիվ: