ՄԱԿ. Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի շրջանները բախվում են սնդիկային աղտոտվածության աճող վտանգի հետ

ՄԱԿ. Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի շրջանները բախվում են սնդիկային աղտոտվածության աճող վտանգի հետ

PanARMENIAN.Net - ՄԱԿ զեկույցում ասվում է, որ Աֆրիկայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի շատ շրջաններ բախվում են սնդիկային աղտոտվածության աճող վտանգի հետ: Զեկույցի հեղինակների տվյալներով, էներգետիկայում ածխի օգտագործումը հանգեցնում է նրան, որ շրջակա միջավայրում ավելանում է առողջության համար վտանգավոր այդ մետաղի քանակը:

Այդ շրջանների շարքում ՄԱԿ-ը նշում է Լատինական Ամերիկայի և հասարակածային Աֆրիկայի երկրները, որտեղ ոսկու արդյունահանման հետևանքով սնդիկով թունավորված տարածքների թիվը կրկնապատկվել է վերջին ութ տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---