Սիրիան հույս ունի, որ ՄԱԿ և ԱՊԼ բանագնացի առաքելությունը հաջողությամբ կպսակվի

Սիրիան հույս ունի, որ ՄԱԿ և ԱՊԼ բանագնացի առաքելությունը հաջողությամբ կպսակվի

PanARMENIAN.Net - Սիրիական իշխանությունները հույս ունեն, որ Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի առաքելությունը հաջողությամբ կպսակվի , հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Սիրիան դեռ հույս ունի, որ Բրահիմիի առաքելությունը հաջողությամբ կավարտվի և կշարունակի համագործակցությունը հակամարտության քաղաքական լուծման շրջանակներում՝ հիմնված ՄԱԿ կանոնադրության դրույթների և սկզբունքների, միջազգային օրենդրության վրա»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունում:

Չորեքշաբթի օրը Բրահիմին հայտարարել է, որ Ասադի կողմից առաջարկված ճգնաժամից դուրս գալու պլանը կրկնում է նախորդ նախաձեռնությունները և ավելի «միակողմանի» է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---