10 հունվարի 2013 - 21:51 AMT
Եվրոպական ԿԲ ղեկավարը ներկայացրել է 5 եվրո արժողությամբ նոր թղթադրամի նմուշը

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հինգշաբթի օրը ներկայացրել է 5 եվրո արժողությամբ նոր թղթադրամի նմուշը, որը շրջանառության մեջ կդրվի 2013-ի մայիսին:

Նոր թղթադրամը բացում է եվրո-թղթադրամների երկրորդ, կատարելագործված շարքը, որոնք շրջանառության մեջ կդրվեն առաջիկա մի քանի տարիներին:

Թղթադրամների նոր շարքը կոչվում է «Եվրոպա»՝ հին հունական դիցաբանության հերոսուհի, Փյունիկիայի թագավորի դուստր Եվրոպայի անունով: