10 հունվարի 2013 - 22:14 AMT
Մահացել է գեղանկարիչ Վլադիմիր Սահակյանը

Հունվարի 10-ին մահացել է գեղանկարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Սահակյանը։ Նա երկար տարիներ իր անփոխարինելի ծառայությունն է մատուցել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գծանկարչության ամբիոնում:

Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 11-ին:

Վլադիմիր Սահակյանը ծնվել է 1932 թվականին Երևանում: 1983-ին Երևանի Նկարիչների տան ցուցասրահում բացել է 1-ին անհատական ցուցահանդեսը, իսկ 1986-ին` 2-րդ և 3-րդ անհատական ցուցահանդեսները Դոնեցկ և Մարիուպոլ քաղաքներում: Երկու տարի անց ջրաներկի 4-րդ անհատական ցուցահանդեսն է ունեցել Նեպալում: 1977 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 2002 և 2004 թվականներին ևս Երևանում ունեցել է ցուցահանդեսներ:

2004-ին դարձել է Բնության և Հասարակայնության Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2007-ից Եվրոպայի «Բնական գիտությունների» ակադեմիայի իսկական անդամ է և ակադեմիկոս: