11 հունվարի 2013 - 10:30 AMT
Օրմուզի նեղուցի շրջանում ԱՄՆ ատոմային սուզանավը բախվել է նավի հետ

ԱՄՆ ՌԾՈՒ ատոմային սուզանավը Օրմուզի նեղուցի շրջանում բախվել է ձկնորսական նավի հետ: Այդ մասին հաղորդել է Հինգերորդ նավատորմի մամլո ծառայությունը, որը գտնվում է Բահրեյնում:

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: «Ռեակտորի անվտանգությանը ոչինչ չի սպառնում, համակարգերը վնասված չեն, հնարավոր ճեղքերի առթիվ մտավախություններ չկան»,- նշվում է 5-րդ նավատորմի հաղորդագրությունում: