11 հունվարի 2013 - 09:23 AMT
«Հայկական ժամանակ». Հնարավոր է՝ նախագահը ներման հրամանագիր ստորագրի

«Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է պարզել՝առաջիկայում ՀՀ նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նիստ սպասվում է, թե՝ ոչ:

«Ձեր հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի գործունեությունը, այդ թվում նիստերի հրավիրումը և անցկացումը կարգավորվում է «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրով»,-պատասխանել են նախագահի աշխատակագմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից»: Թերթը գրում է.«Ամեն պահի Սերժ Սարգսյանը կարող է նման հրամանագիր ստորագրել: Այս ընթացքում բազմաթիվ դատապարտյալներ, նաև նախկին պաշտոնյաներ, ներման դիմումներ են գրել Սարգսյանին, հույսով, որ նախագահական ընտրություններից առաջ նա իրենց ներում կշնորհի: