7 հուլիսի 2005 - 10:18 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԲԱՑԱՏՐԵԼ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նամակով դիմել է «ԱրմենՏել» ընկերության ղեկավարությանը եւ պահանջել է բացատրել բջջային ցանցի խափանումների պատճառները: Նախարարն «անհասկանալի» է անվանել ստեղծված իրավիճակը, երբ «ԱրմենՏելի» բաժանորդները վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ զրկվել են զանգելու եւ զանգեր ընդունելու հնարավորությունից: Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ հուլիսի 1-ից հայկական շուկայում գործող բջջային երկրորդ օպերատորի` Vivacell-ի ցանցը գործում է նորմալ: Նախարարի տվյալներով, հուլիսի 1-ից Vivacell-ն արդեն իրացրել է 70.000 քարտ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: