11 հունվարի 2013 - 10:32 AMT
Էդուարդ Դուբով. Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը 13 միավորից կհավաքի 7,72

Վեյկ ան Զեեի գերմրցաշարի վերաբերյալ մաթեմատիկական սպասումներով կիսվել է միջազգային մրցավար Էդուարդ Դուբովը, ով շարունակում է իր համակարգով կանոնավոր կերպով հաշվել շախմատիստների ընթացիկ վարկանիշները, հաղորդում է chess-news.ru-ն:

Տվյալ պահին «Դուբովի համակարգով» մրցման մասնակիցների ցուցանիշները մոտ են պաշտոնականին, ահա այսպիսին են առաջատար խաղացողների սպասվող արդյունքները. Մագնուս Կառլսենը (Նորվեգիա)` 8,84 միավոր 13-ից, Լևոն Արոնյանը` 7.72, Ֆաբիանո Կարուանան (Իտալիա)` 7,46, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` 7,43, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)` 7,42: Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մրցաշարը մեկնարկում է հունվարի 11-ին և ավարտվելու է հունվարի 27-ին: