11 հունվարի 2013 - 10:48 AMT
Ռոման Բերեզովսկին կարծում է, որ դարպասապահներին հաճախ փոխելը սխալ է

Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին արտահայտվել է ֆուտբոլում դարպասապահների ռոտացիայի թեմայով և հայտարարել, որ դարպասապահներին հաճախ փոխելը սխալ է:

«Դարպասապահը չի կարող բոլոր խաղերն իդեալական անցկացնել: Հաջողությունը կարող է երես թեքել նրանից, երբեմն հանգստանալն օգտակար է լինում: Նման դեպքում շանս է ստանում երկրորդը: Իսկ դարպասապահներին հաճախ փոխելը սխալ է: Օրինակ, պաշտպանները վարժվում են մեկի խաղաոճին, և նրանց համար բարդ է անընդհատ փոխվելը»,- Բերեզովսկու խոսքերը հաղորդում է championat.com-ը:

Դարպասապահի խոսքով, նման իրավիճակում նա, ով չի խաղում, հուսահատվում է, սկսում ավելի վատ մարզվել, և, որպես կանոն, դեգրադացիա ապրել: Նա կարծում է, որ նման դեպքերում կարևոր է մարզչական հոգեբանական աջակցությունը, մարզչի մշտական ուշադրությունը և անհատական զրույցները. «Այդ ժամանակ փոխարինողը կգիտակցի թիմում իր դերի կարևորությունը»: