11 հունվարի 2013 - 10:39 AMT
2036-ին Ապոֆիս աստերոիդի բախումը Երկրի հետ բացառված է, հայտարարել է NASA-ն

2036-ին Երկրի հետ Ապոֆիս խոշոր աստերոիդի հետ բախումը բացառված է, այն կմոտենա մեր մոլորակին մոտավորապես 30 հազար կիլոմետր հեռավորության վրա: Հինգշաբթի օրը նման հայտարարությամբ հանդես են եկել NASA-ի մասնագետները:

Եթե Ապոֆիսը բախվի Երկրի հետ, ապա դա կարող է հանգեցնել ցունամիների առաջացման և ընկնելու շրջանում մեծ ավերածությունների, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: