11 հունվարի 2013 - 11:01 AMT
Դավիթ Նալբանդյան. Ես հրաժարվել եմ Australian Open-ում ելույթից, որպեսզի Դևիսի գավաթում լինեմ հիանալի մարզավիճակում

Արգենտինայի թենիսի հավաքականի անդամ Դավիթ Նալբանդյանը պատմել է, որ Գերմանիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի առաջին խաղը հեշտ չի լինի:

«Գերմանիան շատ լավ թենիսիստներ ունի: Ես հրաժարվել եմ Australian Open-ում ելույթից, որպեսզի Դևիսի գավաթում լինի հիանալի մարզավիճակում»,- ասել է Նալբանդյանը:

Թենիսիստը նշել է, որ Արգենտինան հիանալի թիմ և հիանալի ավագ ունի, որոնք միասին կարող են նվաճել գավաթը. «Ես շատ եմ ցանկանում, որպեսզի մեր թիմը դառնա Դևիսի գավաթի հաղթող: Դրա համար ես ինչպես միշտ կգործադրեմ բոլոր ջանքերը»: Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների միջև Դևիսի գավաթը կկայանա փետրվարի 1-3-ը: