Ջասթին Թիմբերլեյքը հայտարարել է, որ վերադառնում է երաժշտությանը

Ջասթին Թիմբերլեյքը հայտարարել է, որ վերադառնում է երաժշտությանը

PanARMENIAN.Net - Երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը հայտարարել է, որ վերադառնում է երաժշտություն: Հունվարի 10-ին Twitter-ում իր միկրոբլոգում նա գրել է. «Կարծում եմ, որ ես պատրաստ եմ»: Այնուհետև նա կարճ տեսահոլովակի հղում է դրել: Հոլովակում նա ձայնագրման ստուդիայում է, իսկ կադրի հետևում ասում է, որ առանց երաժշտության անցկացրած տարիներն իր համար տանջանք են եղել, հաղորդում է Lenta.ru-ն:«Երաժշտությունն ինձ համար ավելին է, քան ինչ-որ բան աշխարհում: Տեսեք, 10 տարվա ընթացքում ես ստեղծել եմ ընդամենը երկու ալբոմ: Ես ձեզ համար նոր բան են պատրաստում առաջիկա տասնամյակի համար»,- ասել է Թիմբերլեյքը: Նրա խոսքերից կարելի է հետևություն անել, որ առաջիկայում նա նոր ալբոմ կթողարկի:

Այդ տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

2002-ին Թիմբերլեյքը, լքելով N'Sync խումբը, անհատական կարիերա է սկսել` ձայնագրելով «Justified» ալբոմը, որը ստացել է «Գրեմմի» երկու մրցանակ: Հաջորդ ալբոմը լույս է տեսել 2006-ին: Այն կոչվել է «Future Sex/Love Sounds» և երգչին բերել ևս երկու «Գրեմմի»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---