7 հուլիսի 2005 - 11:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ԲՆԱՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մոտ ժամանակներս Հայաստանի բնապահպանության նախարարության կառույցում ստեղծվելու է բնաոստիկանություն: Այս մասին հուլիսի 7-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով` համապատասխան օրենքով սահմանված են նպատակները, սկզբունքները, վերահսկման ուղղությունները, հսկիչների դասակարգման վերահսկողության կառույցը, նրանց պարտականությունները, լիազորությունները, խախտողներին պատասխանատվության ենթարկելու կարգը: Մոտ ժամանակներս որոշվելու է բնաոստիկանների զենք կրելու իրավունքը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: