
Թուրքիան բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծում է, որպեսզի Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներն անարգել լքեն Թուրքիան, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Ըստ նրա, ավելի վաղ Թուրքիայում միջադեպ է եղել, երբ ՔԱԿ անդամ գրոհայինները, հեռանալով Թուրքիայից, հարձակման են ենթարկվել բանակի կողմից: Այս անգամ Թուրքիան երաշխավորում է ՔԱԿ անդամների անվտանգությունը, եթե նրանք հեռանան երկրից, նշել է նա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի նպատակն է, որ ՔԱԿ-ը հրաժարվի ահաբեկչությունից և նրա անդամները լքեն երկիրը:
Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար կարևոր է լուծել ահաբեկչության խնդիրը նվազագույն զոհերի գնով:
Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ հետ, որը պահանջում է քրդական անկախ պետության ստեղծում, շարունակվում է արդեն 25 տարի, և տարել է մոտ 40 հազար կյանք: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և ԵՄ կողմից: