Հայդի Թալիավինի. Մեզ հետաքրքրում է ընտրությունների գործընթացը, այլ ոչ թե արդյունքները

Հայդի Թալիավինի. Մեզ հետաքրքրում է ընտրությունների գործընթացը, այլ ոչ թե արդյունքները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելության 13 անդամներ նախընտրական շրջանում մշտապես լինելու են Երևանում: Մարզեր են գործուղվելու 250 կարճաժամկետ դիտորդները, որոնք լինելու են խմբերով, յուրաքանչյուր խմբում երկուական անդամ:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին:

Դիտորդական առաքելության հիմնական գործունեությունը ներկայացնելուց զատ, Թալիավինին լրագրողների խնդրանքով անդրադարձավ նախընտրական զարգացումներին: Հարցին` չի խանգարելու ընտրությունների ժողովրդավարական ընթացքի քաղաքական ամենամեծ ուժերի ընտրապայքարից հրաժարվելը, նա պատասխանեց, որ դիտորդական առաքելության անդամները դեռևս չեն հանդիպել այդ ուժերի ներկայացուցիչներին և չեն կարող ներկայացնել եզրակացություններ:

Թալիավինին ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ հարցին անդրադառնալը դեռ վաղ է: Նա նաև նշեց, որ արդյունքներն այս ամբողջ գործընթացում ամենաքիչն են հետաքրքրում դիտորդական խմբին: Դիտորդական առաքելությունը վերաբերում է ընտրական գործընթացին և զեկույցներն էլ նվիրված են լինելու միայն գործընթացներին:

«Որպես ընդհանուր դիտարկում ասեմ, որ մենք արձանագրելու ենք, թե որքանով է ընտրական գործընթացը համապատասխանում միջազգային չափանիշներին և ինչպես է լուսաբանվել»,- ասաց Թալիավինին:

Նա տեղեկացրեց նաև, որ մինչև ընտրություններն իրենք կհանդիպեն նախագահի բոլոր թեկնածուների, կուսակցությունների ղեկավարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---