11 հունվարի 2013 - 15:44 AMT
ՕԵԿ առաջնորդ. Արթուր Բաղդասարյան դառնալը բավական դժվար է

Այսօր Արթուր Բաղդասարյան դառնալը բավականին դժվար է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա՝ 15 տարի լինելով քաղաքական դաշտում, ՕԵԿ-ը ապացուցել է իր կենսունակությունը: «Մենք միշտ ազնիվ ու շիտակ ենք եղել: Երբեք բանսարկություններով չենք զբաղվել: 2008թ-ին համագործակցության փաստաթուղթ ենք ստորագրել, որ աջակցելու ենք Սերժ Սարգսյանին և այս հինգ տարվա մեջ մենք մեր խոսքից չենք շեղվել»,- նկատեց ՕԵԿ առաջնորդը:

Նա նշեց, որ աննախադեպ հոսք է սկսվել դեպի «Օրինաց երկիր»: «Մարդիկ ուզում են մեզ հետ համագործակցել, ճանապարհ անցնել: Մենք ունենք մեր հստակ տեղն ու դերը այս երկրում, այն ամեն օր ամրանալու է, մենք գիտենք ուր ենք գնում և ինչի համար»,- նկատեց Արթուր Բաղդասարյանը: