11 հունվարի 2013 - 15:57 AMT
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը լավատես չէ Իրանի հետ առաջիկա բանակցությունների հարցում

Յուկիա Ամանոն լավատես չէ Իրանի հետ առաջիկա բանակցությունների հարցում, որոնք պետք է տեղի ունենան հունվարի 16-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» «Ռոյթերսի» վրա հղումով:

«Հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն»,-հայտարարել է Ամանոն լրագրողներին:

ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի նախորդ բանակցությունները անցել են դեկտեմբերի կեսին Թեհրանում, այն ժամանակ գործակալությունը հայտարարեց առաջընթացի մասին:

Ւրան կատարած այցի ժամանակ գործակալության անդամներին այդպես էլ չհաջողվեց այցելել Փարչին, որտեղ, ըստ փորձագետների, կարող են միջուկային փորձարկումներ կատարվել: