Սիրուշոն՝ «Եվրատեսիլ 2013»-ո՞ւմ

Սիրուշոն՝ «Եվրատեսիլ 2013»-ո՞ւմ

PanARMENIAN.Net - Եվրատեսիլի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է տեղեկատվություն՝ ըստ որի «Եվրատեսիլ 2013»-ին հնարավոր է նաև Սիրուշոյի մասնակցությունը:

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, պարզաբանելով տեղեկատվությունն, ասաց, որ այս պահին քննարկվում են հնարավոր մասնակիցների անունները, այդ թվում նաև Սիրուշոյի:

«Յուրաքանչյուրը, այդ թվում՝ Սիրուշոն, համարվում են հավանական թեկնածուներ: Այնտեղ քննարկվում է հավանական թեկնածունների հարցը, պարզապես ավելի շատ Սիրուշոյի մասնակցությունն է քննարկվում, որևէ բան չի որոշվել և ոչինչ չի ասվել, դրանք դեռ քննարկումներ են»,- ասաց նա:

Հավելենք, որ հունվարի 17-ին տեղի կունենան մրցույթի վիճակահանությունը և պարզ կդառնա, որ երկրներն են մասնակցելու կիսաեզրափակչին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---