ԱՄՆ նախագահի կայքում սիրիահայերի համար դեռ 500 ստորագրություն է հավաքվել

ԱՄՆ նախագահի կայքում սիրիահայերի համար դեռ 500 ստորագրություն է հավաքվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայքէջում հայ-թուրքական սահմանը սիրիահայերի համար առանց նախապայմանների բացմանն ուղղված ստորագրահավաքի կազմակերպիչներից Դանելի Իոնիսյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ այն նախաձեռնելիս ՀՀ պետական, դիվանագիտական կառույցների կարծիքը նախապես չեն հարցրել:

«Ես այնքան էլ մեծ կարծիք չունեմ ՀՀ դիվանագիտության մասին: Ստորագրահավաքը միանշանակ դրական նախաձեռնություն է և կարող է օգտագործվել հենց այդ կառույցների կողմից, քանի որ ամեն դեպքում` սահմանը կբացվի, թե՝ ոչ: Վերջին դեպքում կարող ենք եվրոպական երկրներին ցույց տալ, որ իրենց ռազմական ուժերն ուղարկում են պաշտպանելու մի երկրի, որը նույնիսկ հումանիտար նպատակներով մի սահմանակետ չի բացում», - ասաց Դանիել Իոնիսյանը:

Կազմակերպիչների նշած տվյալով՝ Սիրիայում այս պահին բնակվում է 200.000 հայ: Օդային ճանապարհով Հայաստան հասնելը թանկ է ու ինքնաթիռի տոմսերն էլ սահմանափակ են: Ցամաքային ճանապարհը 1800 կմ է, անցնելը 2-3 օր է տևում: Նիկողոս Բալաջյանը տասը օր առաջ է այդ ճանապարհն անցել` Սիրիայից Թուրքիա, Թուրքիայից Վրաստան, այնտեղից էլ Հայաստան:

«2.5 օր տևեց: Ձյուն կար, ճանապարհները սառած էին: Ամեն վայրկյանը բախումներից խուսափելու վախով էինք անցնում: Ինձ պես էլի սիրիահայեր են ուզում գալ, բայց ֆինանսական պայմանների ու փաստաթղթերի պատճառով չեն կարողանում: Չեն կարողանա նաև կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել, քանի որ էլեկրտաէներգիա ու ինտերնետ չկա», - ասաց նա:

Մարգարյանի սահամանակետով Հալեպից Երևան հասնելն ընդամենը 10 ժամ կտևի, իսկ որպեսզի Օբամայի վարչակազմը քննարկի հարցը 30 օրվա ընթացքում առաջարկը պիտի 25.000 ստորագրություն հավաքի: Երեկվա տվյալով դեռ 500 ստորագրություն է: Կազմակերպիչները նշում են, որ պատահել է նաև այնպես, որ ավելի քիչ ստորագրություն հավաքած առաջարկներն են ուշադրության արժանացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---