ԱԱԽ քարտուղար. 2013-ին կուժեղացվի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային անվտանգությունը

ԱԱԽ քարտուղար. 2013-ին կուժեղացվի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային անվտանգությունը

PanARMENIAN.Net - 2012 թվականի ընթացում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում գործել են 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք մշակել են Հայաստանի ռազմավարական զարգացման և անվտանգության ապահովմանն առնչվող փաստաթղթեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նկատեց, որ այդ փաստաթղթերի մի մասը հավանության է արժանացել ԱԱԽ նիստերում և հաստատվել է ՀՀ նախագահի կողմից:

«2012թ.-ը Ազգային անվտանգության խորհրդի համար լարված տարի էր: Հաստատվել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին փաստաթուղթը, ինչպես նաև կարևորում եմ ահաբեկչության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարությունը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը կարևորեց ՀՀ-ի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, նա առանձնացրեց այս տարի Հայաստանում տեղի ունեցած «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 2000 զինվորականներ:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ 2013-ին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա կստեղծխվի, որը ռազմական ոլորտի մասնագետներ կպատրաստի: Ռուսական ռեսուրսների ներգրավմամբ կարդիականացվի և կուժեղացվի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային անվտանգությունը:

«Մենք կխորացնենք ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությունը մեր ռուս գործընկերների հետ և համագործակցություն կհաստատենք ՌԴ ռազմաարդյունաբերական ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների հետ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---