Ֆոտոմրցույթ՝ բանակային թեմայով

Ֆոտոմրցույթ՝ բանակային թեմայով

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին ընդառաջ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է լուսանկարների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես լրատվական դաշտում գործող ֆոտոլրագրողները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները: Մրցույթին սահմանվել է մրցանակաբաշխության 2 անվանակարգ` «Խաղաղության զինվորը» և «Ես եմ իմ երկրի զինվորը»: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները կստանան մրցանակներ և համապատասխան գումար:

Յուրաքանչյուր անձի կողմից ընդունվում է մեկական լուսանկար յուրաքանչյուր անվանակարգում: Լուսանկարները պետք է լինեն անվանակարգերի թեմատիկ շրջանակներում:

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2013թ. հունվարի 20-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---