Քաղաքապետարան. Շենքերի տանիքների սառցալեզվակները հեռացվում են

Քաղաքապետարան. Շենքերի տանիքների սառցալեզվակները հեռացվում են

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների և ձյան հեռացման գործընթացը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ, աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Գործընթացը մայրաքաղաքում կծավալվի այնքան ժամանակ, մինչև վերանա սառցալեզվակների ցած թափվելու վտանգը:

Բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և այս օրերին հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---