Կայացել է Հայաստանի տղամարդկանց շախմատի 73-րդ առաջնության վիճակահանությունը

Կայացել է Հայաստանի տղամարդկանց շախմատի 73-րդ առաջնության վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց շախմատի 73-րդ առաջնության վիճակահանությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշել է, որ Հայաստանի առաջնությունն ամենահետաքրքիրներից մեկն է, որովհետև միշտ ընթանում է թեժ պայքարում: «Հուսով եմ, որ այս տարի էլ մենք ականատես կլինենք շատ գեղեցիկ հանդիպումների: Բոլորին մաղթում եմ լավ ելույթներ և հաջողություն»,- ասել է Լպուտյանը:

Առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները` Տիգրան Պետրոսյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան- Ավետիք Գրիգորյան, Տիգրան Քոթանջյան-Արման Փաշիկյան, Հովիկ Հայրապետյան- Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Աղասարյան-Զավեն Անդրիասյան:

Առաջնությունն ընթանալու է շրջանաձև մրցակարգով և խաղարկվելու է 9 տուր: 1-3-րդ տեղերը զբաղեցրածները իրավունք են ստանալու մասնակցելու 2014 թվականի Հայաստանի առաջնությանը, իսկ 1-5-րդ տեղերը` Եվրոպայի անհատական առաջնությանը: Դրամական պարգևներ են ստանալու մինչև 5-րդ տեղերը զբաղեցրածները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---