ԱՄԷ փոխնախագահ. Դուբայը մտադիր է դառնալ իսլամական էկոնոմիկայի մայրաքաղաք

ԱՄԷ փոխնախագահ. Դուբայը մտադիր է դառնալ իսլամական էկոնոմիկայի մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Դուբայի էմիրությունը, որը Մերձավոր Արևելքի գլխավոր առևտրային և ֆինանսական կենտրոնի առաջատարի հավակնորդ է, մտադիր է դառնալ նաև «իսլամական էկոնոմիկայի մայրաքաղաք», հայտարարել է էմիրության ղեկավար, ԱՄԷ փոխնախագահ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Դուբայի տնտեսական համակարգը ազատ է, ճկուն և փոփոխությունների և նոր հորիզոնների բացահայտման պատրաստ»,-ասել է նա:

Վերջին տարիների Դուբայը դարձել է համաշխարհային առևտրի խոշորագույն կենտրոններից մեկը: 2011-ին էմիրության արտաքին առևտրի ծավալը կազմել է 300 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---