Հայաստան-Իրաք-ԱՄԷ-Քուվեյթ գործակցությունը կզարգանա առևտրատնտեսական ուղղությամբ11 հունվարի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, հայ-իրաքյան, հայ-քուվեյթյան, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր մասնակցել է խորհրդակցության, որի ժամանկ ամփոփվել են նշված հանձնաժողովների 2012թ. աշխատանքները և քննարկվել ընթացիկ տարվա անելիքները: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Արձանագրվել է, որ 2012թ. Բաղդադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արդյունքում ձեռք են բերվել մի շարք ոլորտներում գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի` Երևանում: Այս տարի Քուվեյթում նախատեսվում է նաև Տնտեսական և տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ-ին Երևանում: Աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի առաջին լիագումար նիստի անցկացման ուղղությամբ: Ա. Գևորգյանը հանձնարարել է, որ հանձնաժողովներում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովների նիստերի օրակարգերի վերաբերյալ: Առանձնահատուկ կարևորվել է գործընկեր երկրներում անցկացվող միջազգային առևտրատնտեսական և արդյունաբերական ցուցահանդեսներին հայաստանյան գործարար շրջանակների մասնակցությունը, ինչը նպաստելու է փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովը 2013թ-ին կազմակերպելու հնարավորությանը: Փոխվարչապետը ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին առաջարկել է միջոցառման կազմակերպման ուղղությամբ աշխատել էմիրաթական կողմի հետ` հաշվի առնելով նաև 2010թ. Երևանում անցկացված առաջին համաժողովի փորձը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |